ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 429,37 դրամ ԱՐԾԱԹ - 240,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 279,01 դրամ

Սիրիայի վարչապետը Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի բացմանն այցելել է Հայաստանի տաղավար

armenpress.am

Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսն այցելել է Հայաստանի տաղավար։ Վարչապետին ընդունել է Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-15-ը Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված են մեքենաշինության, շինանյութերի արտադրության, դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտների 33 ընկերությունների արտադրանքի նմուշներ ու կատալոգներ։

Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսը ողջունել է բարեկամ Հայաստանի մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ էքսպոն նոր խթան կլինի հայ-սիրիական առևտրատնտեսական համագործակցության խորացման համար։ Դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ մեր երկրի արտադրողները պատրաստ են առավելագույն ջանքեր գործադրել փոխշահավետ համագործակցության համար։

Հայաստանը պարգևատրվել է մասնակցության համար։ Պարգևը դեսպան Արշակ Փոլադյանին է հանձնել Սիրիայի էկոնոմիկայի նախարար Մոհամմադ Սամեր ալ-Խալիլը։

Հայկական տաղավարը դիստրիբյուտորների և խոշոր գնորդ-այցելուների ուշադրության կենտրոնում է, որոնք հիմնականում հետաքրքրված են սննդամթերքով, շինանյութերով, վերականգնվող էներգիտայի բնագավառում հայաստանյան ընկերությունների առաջարկներով։ Հաշվի առնելով էներգետիկ արևային համակարգերի նկատմամբ մեծ հետաքրքությունը, սեպտեմբերի 12-ին հայկական տաղավարում տեղի կունենա շնորհանդես, որի ընթացքում «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը կներկայացնի արտադրանքը, հզորությունները, մրցունակությունը, արտահանման ներուժը։

Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 1700 ընկերություն՝ 48 երկրից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 6 կմ/ժ
4 C°
 
   
25.03.2019
   
26.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: