ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 488,56 դրամ ԱՐԾԱԹ - 241,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 327,8 դրամ

Լեհաստանն ավարտել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը

Լեհաստանն այս տարվա օգոստոսի 26-ին ավարտել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այդ մասին լեհական Կատովիցա քաղաքում կլիմայի փոփոխման մասին ՄԱԿ 24-րդ համաժողովին նվիրված ճեպազրույցում ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։

«Հավաստիացնում եմ՝ Լեհաստանը կասկած չունի, որ նոր վարչապետը մտադիր է զարգացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները»,- նշել է դեսպանը։

Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչ հաջողությունների են հասել կողմերն անցյալ տարի Հայաստան Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշիկովսկու այցից հետո, Չեպլակը նշեց նախեւառաջ փոխադարձ այցերը՝ երկու երկրների ԱԳՆ-ների եւ խորհրդարանների մակարդակով։

«Անցյալ տարվա աշնանից գրանցվել է Հայաստանի եւ Լեհաստանի երկկողմ համագործակցության լավ ժամանակաշրջան»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ նոյեմբերին իրենք սպասում են ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի այցին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 6 կմ/ժ
7 C°
 
  11° 
27.03.2019
  11° 
28.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: