ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը Եվրոպայի ամենաարագ զարգացող զբոսաշրջային ուղղություններից է. Bloomberg

1tv.am

Bloomberg պարբերականը կազմել է Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակ, որում հայտնվել է նաև Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը զրուցել է  Cox & Kings  զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Ուորեն Չանգի հետ:

Խոսելով Հայաստանի մասին ՝ նա նշել է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճը կազմել է 18.65 տոկոս: Ուորեն Չանգը 2019թ. ճամփորդական հետաքրքիր ուղղություններից մեկը համարում է Հայաստանը:

Հայաստանը զբաղեցնում է պարբերականի ներկայացրած տասնյակի վերջին հորիզոնականը: Առաջին հորիզոնականում Սան Մարինոն է, երկրորդում՝ Վրաստանը, իսկ երրորդ հորիզոնականում հանգրվանել է Իսրայելը: Տասնյակում տեղ են գտել նաև Թուրքիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Ադրբեջանը, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: