ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Կանայք հանուն խաղաղության». ռուսաստանցի մի խումբ կանայք կայցելեն Հայաստան և Արցախ

Bavnews.am

Հոկտեմբերի 5-7-ը նախատեսվում է ռուսաստանցի մեկ տասնյակից ավելի կանանց այցը Հայաստան և Արցախ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում, փոխանցում է News.am-ը:

Խմբում ընդգրկված են Ռուսաստանի հասարակական-քաղաքական, մշակույթի, մարզական, գրական, լրատվական ոլորտների ականավոր գործիչներ: Նրանք Երևան կժամանեն հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ կմեկնեն Արցախ, որտեղ առաջնագծից խաղաղության իրենց ուղերձը կհղեն հակամարտության բոլոր կողմերին:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը հայտարարել է այս տարվա հուլիսի 24-ին Մոսկվայում: Արշավի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: