ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային ժողովը միակ քաղաքական մարմինն է, որը կարող է հավասարակշռել Փաշինյանի միանձնյա իշխանությունը. Շարմազանով

© Sputnik / Asatur Yesayants

Մենք դեռ չգիտենք Փաշինյանն ինչ է առաջարկում: Այս մասին հոկտեմբերի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, փոխանցում է News.am-ը: 

«Եթե կլինի առաջարկ, Վահրամ Բաղդասարյանը կհանդիպի վարչապետի հետ, կգա, կնստի՝ կքննարկենք.  կամ կորոշենք՝ կասենք՝ այո, կամ՝ կասենք ոչ։ Մենք դեռ չգիտենք Փաշինյանն ինչ է առաջարկում», - նշել է նա։

Դիտարկմանը, թե համաձա՞յն է, որ մինչև դեկտեմբեր արտահերթ ընտրություններ տեղի ունենան, Շարմազանովը պատասխանել է. «Ես իմ մանդատի տերն եմ, դեմ եմ՝ անկախ ժամկետներից: Ընտրությունների տարբեր ձևեր կան. հրատապ ընտրություններ, արտահերթ, կա ընտրությունների պարտադրում հասարակության կամ իր կողմնակիցների կողմից։ Ես ասել եմ, որ մենք դեմ ենք առճակատումներին, մեր երկրում հակառակորդներ և թշնամիներ չունենք, բայց մենք մեր երկրում պետք է անենք ամեն ինչ, որպեսզի իշխանությունների տարանջատումը պահպանվի»,–ասել է նա։

Ըստ Շարմազանովի՝ այսօր փաստացի Ազգային ժողովը միակ քաղաքական մարմինն է, որը կարող է քիչ  թե շատ հավասարակշռել Փաշինյանի միանձնյա իշխանությունը։

«Ու՞ր ենք գնում, դեպի դիկտատուրա՞, թե դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտանմունք։ Ես դեմ եմ դրան։ ՀՀԿ–ն ամիսներ առաջ դեռ ասել է, որ պատրաստ է քննարկել և ընտրական օրենսգիրքը և արտահերթ ընտրությունների հնարավորության հարցը, բայց դա չի նշանակում, որ եթե Փաշինյանն այսպես անի՝ ԱԺ–ն պիտի լուծարենք և իր քիմքին համապատասխան ԱԺ ընտրենք», - նշել է նա։

Շարմազանովի խոսքով՝ յուրաքանչյուր երկրում օրենսդիր մարմինն ընտրվում է որոշակի ժամկետով և իրենք մինչև 2022թ. աշխատելու մանդատ ունեն։

«Իրենք ասում են, որ ժողովրդի կարծիքն է դա, բայց ժողովրդի կարծիքը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, ի՞նչ է, վեց ամիսը մեկ պետք է ընտրությու՞ն անենք»,– ասել է նա։

Դիտարկմանը, թե հասարակական ճնշման արդյունքում ի վերջո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հետևաբար նույն եղանակով էլ ԱԺ-ն կարող է լուծարվել, Շարմազազնովն արձագանքել է.

«Կա շատ լուրջ  տարբերություն։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի ուսերին էր դրված ողջ պատասխանատվությունը, եթե Աստված մի արասցե ձեզնից որևէ մեկի քթից արյուն գար՝  պատասխանատուն մենք էինք, իսկ այսօր, եթե ձեր կամ իմ  քթից արյուն գա՝ դրա պատասխանատուն կառավարությունում նստած Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն այն ժամանակ մեզ վրա էր պատասխանատվությունը և մենք չգնացինք առճակատման, ցնցումների»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: