ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շառլի հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում. Ռոբերտ Քոչարյանը ցավակցական խոսք է հղել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական խոսք է հղել Հայաստանի Ազգային Հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ, հայտնում է Panorama.am-ը: 

«Խոր վշտով տեղեկացա Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Իմ և ընտանիքիս անունից անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին, նրա անմահ երգերի բոլոր երկրպագուներին։ Չափազանցություն չի լինի ասել, որ իր կյանքի հետ միասին պատմության մեջ ավարտվեց մի ամբողջ մշակութային դարաշրջան։

Հնարավոր չէ մեկ բառով բնորոշել Ազնավուրին։ Կյանքից հեռացավ մեծ երգիչ, մեծ արվեստագետ, մեծ հայրենասեր և պարզապես՝ Մեծ Մարդ։

Ջերմությամբ եմ հիշում մեր բազմաթիվ հանդիպումները՝ Երևանում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, ուր խաչվում էին մեր ճանապարհները։ Շառլի հետ բոլոր շփումները հիրավի հիշարժան էին։ Նա նրբանկատ զրուցակից էր, յուրահատուկ ու հետաքրքիր կենսափիլիսոփայության կրող, ով կարողանում էր արտահայտել իր գաղափարներն ու սփռել իր արժեքները ինչպես բեմից, այնպես էլ առօրյա կյանքում։

Անգնահատելի է Շառլ Ազնավուրի ավանդը մեր հայրենիքի շենացման, մշակութային զարգացման ու հայերիս համաշխարհային համբավ բերելու գործում։ Վստահ եմ՝ դեռ երկար տարիներ նա տարբեր ժողովուրդների համար ամենահայտնի հայն է մնալու ու մարմնավորելու է իսկական հայի հավաքական կերպարը։

Շառլի հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի ցավակցական խոսքում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: