ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

С-300 համակարգի մատակարարումը Սիրիային ավարտված է. Սերգեյ Շոյգու

РИА новости

Ռուսաստանը Սիրիային է փոխանցել 49 միավոր տեխնիկա С-300 համակարգի մատակարարման շրջանակում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ անցկացված խորհրդակցության ընթացքում, փոխանցում է ՌԻԱ նովոստին:

"Մենք ավարտեցինք С-300 կոմպլեքսների մատակարարումը: Այն ներառում է 49 միավոր տեխնիկա", - նշել է նախարարը:

Նախարարն ընդգծել է նաև, որ աշխատանքներն ավարտվել են մեկ օր առաջ, Սիրիա է մատակարարվել ողջ կոմպլեքսը, սիրիացի մասնագետներին արդեն իսկ սկսել են ուսուցանել  С-300 համակարգի կառավարումը, որը կտևի 3 ամիս:

Շոյգուն հայտնել է նաև, որ Սիրիայում հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման շուրջ աշխատանքն ավարտին կհասցվի այս ամիս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: