ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 146,92 դրամ ԱՐԾԱԹ - 229,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 099,62 դրամ

Հայաստանի օդանավակայաններից մեկն առաջարկում են անվանափոխել ի պատիվ Ազնավուրի

AFP

Հայաստանում առաջարկում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը անվանափոխել ի պատիվ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Այս գաղափարը հնչեցրել է սփյուռքի նախարարի նախկին խորհրդական Վրույր Փենեսյանը։

«Առաջարկվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի նոր մասնաշենքը անվանափոխել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Վստահ եմ, որ այս միտքը, ողջունելի կլինի ոչ միայն համայն հայության կողմից, այլ նաև՝ ողջ աշխարհի»,- Facebook-ի իր էջում գրել է Փենեսյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Կան նաև մարդիկ, որոնք առաջարկում են մաեստրոյի պատվին անվանափոխել Գյումրու «Շիրակ» օդանավակայանը։ Նրանք ստորագրահավաք են սկսել change.org կայքում։

«Անվանելով Գյումրու օդանավակայանը «Շառլ Ազնավուր»` կհավերժացնենք նրա անունը և նոր ճիգ կտանք Շիրակի տարածաշրջանի զարգացմանը, որի վերականգնման համար մեծ ջանքեր դրել էր հենց ինքը` Ազնավուրը»,- գրել են ստորագրահավաքի հեղինակները։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Ազնավուրի պատվին անվափոխելու ստորագրահավաքի համար այցելեք` այստեղ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 9.66 կմ/ժ
15 C°
 
11°  19° 
22.10.2018
11°  20° 
23.10.2018
Հարցում

ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ նորընտիր խորհրդարանում։