ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ինչո՞ւ պետք է հարգենք Ազնավուրի հիշատակը, չէ՞ որ նա Թուրքիայի թշնամին էր». պոլսահայ լրագրողի պատասխանը թուրքերին

AFP

Պոլսահայ լրագրող Անժել Դիքմենը թուրքական «Artıgerçek» կայքում Շառլ Ազնավուրին ուղղված նամակի ձևով հոդված է հրապարակել: Դիքմենը նշում է, որ  թուրք ընկերներին Ազնավուրի մասին պատմելն իր համար հոգու պարտք է, քանի որ ոչ բոլոր թուրքերն են ընկալում Ազնավուրի մոտեցումները: Շատերը, ըստ Դիքմենի, մեկնաբանություններ են գրում, թե ինչո՞ւ պետք է հարգեն Ազնավուրի հիշատակը, չէ՞ որ նա Թուրքիայի թշնամին էր:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` պոլսահայ լրագրողն այս համատեքստում վերհիշում է իր և Ազնավուրի առաջին հանդիպումը.

«Առաջին անգամ Փարիզում Ձեզ տեսա՝ Կոմիտասի արձանի բացման արարողության ժամանակ: Երբ բազմությունը հեռացավ, Ձեզ մոտ եկա և սեղմեցի Ձեր ձեռքը: Ապրիլի 24-ն էր: Այդ օրը ցեղասպանության հիշատակին նվիրված քայլերթ կար: Սակայն Դուք չցանկացաք մասնակցել: Ասացիք, որ այն օրը, երբ Թուրքիան որպես պետություն ընդունի Հայոց ցեղասպանությունը, Դուք թուրք պաշտոնյաների հետ միասին կմասնակցեք քայլերթին: Վստահ էիք, որ ի վերջո ընդունելու են: Այս ժխտմամբ և ուրացմամբ կարծում էիք, որ թուրք երիտասարդների ճակատին բիծ են թողնում: Մինչդեռ համոզված էիք, որ Թուրքիայում լավ երիտասարդություն կա...»:

Անժել Դիքմենն այս առումով զուգահեռ է անցկացնում Հրանտ Դինքի հետ՝ ընդգծելով, որ չնայած Դինքն ի տարբերություն Ազնավուրի՝ թուրքերեն էր գրում և արտահայտվում, այնուամենայնիվ, ոչ բոլոր թուրքերն էին նրան հասկանում, նրան ներկայացնում էին որպես թուրքերի թշնամի: Եվ որպեսզի թուրքական շրջանակներում Ազնավուրն էլ չներկայացվի որպես թուրքերի դեմ ատելություն քարոզած, թուրքերին թշնամի համարած մի անձնավորություն, Դիքմենն իր հոգու պարտքն է համարում գրել և պատմել Ազնավուրի մասին իր թուրք ընկերներին:

Նա, ի պատասխան «ինչո՞ւ պետք է հարգենք Ազնավուրի հիշատակը, չէ՞ որ նա Թուրքիայի թշնամին էր» ասող թուրքերի, իր հոդվածում մեջբերում է Շառլ Ազնավուրի «Նամակ իմ թուրք բարեկամին» բանաստեղծությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: