ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,858.88 դրամ ԱՐԾԱԹ - 219.95 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,225.22 դրամ

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին թունավորել են. Коммерсантъ

TASS

Ռուսաստանի Դաշնության Քննչական Կոմիտեն կվերսկսի Մորդովիայի կալանավայրում հայազգի գործարար և բարերար Լևոն Հայարապետյանի մահվան հանգամանքների քննությունը: Այս մասին փոխանցում է Slaq-ը` հղում կատարելով «Коммерсантъ» թերթին:   2017 թվականի հոկտեմբերի 16-ին ոմն ծանոթներ՝ Մոսկվայից ժամանած երկու տղամարդ, Հայրապետյանին փոխանցել էին դեղամիջոցներ կալանավայրի աշխատողների միջոցով: Մյուս օրը կալանավորված Հայարապետյանը ընդունել է դեղամիջոցները և քիչ անց մահացել է կալանավայրի բուժկետում, պատմել է Լևոն Հայարապետյանի փաստաբան Կարեն Ներսեսյանը:

«Իր մահվան նախօրեին Հայարապետյանը զանգահարել է իր եղբորը Հայաստան և ընկերոջը՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքիեպիսկոպոս Պարգևին և հայտնել, որ նրան թունավորել են»,-ասել է փաստաբանը:

Հայրապետյանը ասել է, որ երկար չի ապրի և խնդրել է չհուղարկավորել նրան առանց դատաբժշկական փորձաքննության, հավելել է Ներսեսյանը: Ըստ նրա, կալանավայրի բժիշկներն արձանագրել են, որ Հայարապետյանը մահացել է սիրտ անոթային անբավարարվածության պատճառով:

Փաստաբանը վերլուծել է Հայարապետյանի հարաբերություններն իր հարազատների հետ և ենթադրել, որ նրանք կարող էին հետաքրքրված լինեին նրա մահվան մեջ:

«Հայրապետյանի ժառանգության ընդհանուր գումարը կազմում է 100 միլիոն ԱՄՆ դոլար, ներառյալ շարժական և անշարժ գույքը: Եվ եթե Լևոնը ազատ արձակվեր, կոնֆլիկտային իրավիճակի պատճառով կարող էր զրկել հարազատներից որևէ մեկին ժառանգությունից, ինչը ձեռնտու չէր նրանց համար», - հստակեցրել է Ներսեսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 6.44 կմ/ժ
7 C°
 
   
18.11.2018
  10° 
19.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: