ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն կհաստատի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք բանակցությունների ընթացքում ԵՄ արտգործնախարարները պաշտոնապես կհաստատեն քիմիական զենքի կիրառման հետ կապված պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությանը:

Բրիտանիայի ԱԳՆ-ի հավաստմամբ, հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարները պաշտոնապես կհաստատեն “Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջարկած պատժամիջոցների ռեժիմը Սիրիայում և Սոլսբերիում հարձակումներից հետո”:

 «Երկար տարիներ քիմիական զենքի օգտագործման միջազգային արգելք կար, բայց Սոլսբերիից և Սիրիայից հետո այն վտանգված է: Այժմ մեզ հարկավոր է նորից կարմիր գիծ անցկացնել, իսկ դա նշանակում է, որ ցանկացածի համար, որը սարասփելի զենք է կիրառում, գինը միշտ շատ բարձր կլինի:  Այս նոր պատժամիջոցները կենսականորեն անհրաժեշտ են, բայց սրանով պատմությունը չի ավարտվում», — ասվում է  Հանթի հայտարարությունում:

Բանակցությւոններից առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը կհանդիպի Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայիմ Սլովակիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և Ռումինիայի իր գործընկերների հետ և շնորհակալություն կհայտնի նրանց “քիմիական զենքի օգտագործման դադարեցման դեմ գլոբալ ջանքերի շրջանակում ցուցաբերած աջակցության և վճռականության համար”:

Բրիտանացի նախարարը, ինչպես և ակնկալվում է, կհայտարարի նաև կիբեր հարձակումների կապակցությամբ պատժամիջոցների ռեժիմի ներդրման քննարկումն արագացնելու անհրաժեշտության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    21.05.2024
    20°  13° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: