ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 462,94 դրամ ԱՐԾԱԹ - 234,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 335,64 դրամ

Հրանտ Դինքի անվան փողոց՝ Ստամբուլում

Ստամբուլի Շիշլիի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցը վերանվանվել է պոլսահայ երջանկահիշատակ լրագրող Հրանտ Դինքի անունով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է պոլսահայ «Ակօս» պարբերականը:

Փողոցների վերանվանման նախագիծը հաստատվել է Ստամբուլի քաղաքապետարանի անդամների ձայների մեծամասնությամբ:

Պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին «Ակօս»-ի խմբագրության առջև:

 


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 8 կմ/ժ
22 C°
 
20°  31° 
28.06.2019
20°  31° 
29.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: