ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը բարելավել է դիրքերը Մրցունակության համաշխարհային ինդեքսում

World Economic Forum

Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) կողմից հրապարակված Համաշխարհային մրցունակության  (Global Competitiveness Index, Armenia) 2018թ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցրել է 70-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքը բարելավելով  2 կետով, հայտնում է «Արմենպրես»-ը:

Մրցունակության աղյուսակը 85.6 միավորով գլխավորում է ԱՄՆ-նորին հաջորդում են Սինգապուրը՝ 83.5 միավոր և Գերմանիան՝ 82.8 միավոր, 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Շվեյցարիան՝ 82.6, 5-րդը՝ Ճապոնիան՝ 82.5 միավոր:

Մրցունակությունը գնահատվում է 12 հիմնական չափանիշների վերլուծության հիման վրա՝ պետության կառույցներիենթակառուցվածքներիմակրոտնտեսական միջավայրիառողջապահությանկրթության ոլորտների ցուցանիշներիապրանքների շուկայիաշխատաշուկայի արդյունավետությանֆինանսական շուկայի զարգացմանտեխնոլոգիական պատրաստությանշուկայի ծավալներիՆշված 12 ուղղություններից 11-ում Հայաստանը առաջընթաց է գրանցել:

Նշանակալի առաջընթաց է նկատվել տեխնոլոգիական պատրաստվածության, առողջապահության, կրթության, ապրանքների շուկայի, աշխատաշուկայի արդյունավետության և նորարարական կարողությունների մակարդակները բնութագրող ցուցանիշների մասով:

Հետընթաց է արձանագրվել միայն մակրոտնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների ուղղությամբ: Անցյալ տարի Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը գնահատվել էր 74.6 միավոր, իսկ այս տարի՝ 72.4 միավոր, և դրանով վարկանիշային աղյուսակում Հայաստանի տնտեսությունը գրավել 84-րդ տեղը:

Չնայած այն հանգամանքին, որ Մրցունակության համաշխարհային ինդեքսում Հայաստանն այս տարի բարելավել է դիրքերը, այդուամենայնիվ դեռ շարունակում է հետ մնալ տարածաշրջանի երկրներից: Մասնավորապես Ադրբեջանը աղյուսակում զբաղեցնում է 69-րդ տեղը, իսկ Վրաստանը 66-րդ տեղը: Տարածաշրջանի նշված երկու երկրները հետընթաց են գրանցել նախորդ տարվա համեմատ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: