ԵՄ հանդես է գալիս Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հակակշիռ ստեղծելու նախաձեռնությամբ. մի՞ֆ, թե իրականություն
Այն բանից հետո, ինչ սույն թվականին Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկան 2015թ.-ին Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված միջուկային հայտնի գործարքից, երկու երկրների հարաբերությունները կրկին անցում կատարեցին լարված հարթություն: Թրամփի վարչակազմը հայտարարեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման մասին, մինչդեռ հարցը չի սահմանափակվում զուտ երկու երկրների տնտեսական-քաղաքական շրջանակում, քանի որ նոյեմբերի հինգից գործարկվելիք պատժամիջոցներն ուղղակի ազդելու են նաև Իրանի հետ գործարքի մեջ մտնող ընկերությունների վրա:
Ֆինանսական խոշոր ընկերությունների դերակատարությունը
Ամերիկյան պատժամիջոցների ընդլայնված հարվածն այլ երկրների ընկերություններին, որոնք գործարքի մեջ կտմեն Իրանի հետ, կիրականացվի այն ֆինանսական ընկերությունների միջոցով, որոնցով կատարվում են արտաքին գործարքների վճարահաշվարկները: Միջագային ֆինանսական այդ համակարգերը, հիմնականում կենտրոնացված են ԱՄՆ-ում, ինչն էլ մեծ լծակներ է տալիս այդ երկրին: Որպես օրինակ, կարող են ընդգծել վճարահաշվարկային հայնտի SWIFT համակարգը, որից Իրանը 2012-2015թթ. դուրս էր մնացել իր միջուկային ծրագրի պատճառով:
Այդպիսի համակարգերի հետ աշխատող ընկերությունների համար, որոնք փաստացի կազմում են մեծամասնություն, կիրառվող պատժամիջոցները կարող են լինել իրապես մեծ ու վնասաբեր:
Եվրամիությունն ընդդեմ ամերիկյան պատժամիջոցների
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին սեպտեմբերին հանդես եկավ ԵՄ կողմից ամերիկյան պատժամիջոցներին հակակշռելուն ուղղված նոր մեխանիզմի ստեղծման նախաձեռնության մասին հայտարարությամբ: Վերջինիս նպատակը եվրոպական ընկերությունների Իրանի հետ համագործակցության շարունակության անխափան ապահովումն է և պատժամիջոցները շրջանցելու հնարավորության ստեղծումը:
Այդպիսի մեխանիզմի ստեղծման հավակնության մասին Մոգերինին հայտարարել է Բրյուսելում նախորդ ամիս կայացած «Ասիա-Եվրոպա» համաժողովի ժամանակ: Պետք է նշել, որ Եվրամիության նախաձեռնությանն աջակցում են Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան :
Նոր մեխանիզմի էությունն ու կենսունակությունը
ԵՄ նոր մեխանիզմն, ըստ էության, պետք է հանդես գա վճարահաշվարկային նոր, անկախ մարմնի տեսքով, որը կգործի եղած համաշխարհային ֆինանսական ինստիտուտից անկախ և կապահովի Իրանի հետ գործարքների դիմաց վճարումների անխափան իրականացում:
Ինչ վերաբերում է նոր մեխանիզմի կենսունակությանն, ապա դա ձեռնտու է ոչ միայն Եվրամիության անդամ երկրներին. Ռուսաստանն ու Չինաստանը ևս դեմ չէին լինի միջազգային տրանսակցիաներում անկախ լինել ամերիկյան համակարգից: Ավելին, ռուսական կողմն արդեն իսկ հանդես է եկել Եվրամիությանն աջակցող զուգահեռ հայտարարությամբ՝ առաջարկելով իրանական նավթի ներկրում Կասպից ծովով, որից հետո արդեն տեղում պատրաստի նավթամթերքի արտահանում սեփական տարածքից:
Նմանատիպ մեխանիզմի սետղծումն ակնհայտ առավելություն է ամերիկյան վարչակազմի արդեն իսկ հայտարարած և սպասվելիք բացառապես ԱՄՆ շահերը սպասարկող միջոցառումներին ընդառաջ, ուստի բացառված չէ, որ համաշխարհային տնտեսության մյուս գլոբալ խաղացողների կողմից կարվի ամեն բան այն կյանքի կոչելու համար:
Միաժամանակ պետք է նշել, որ այս հարցում առկա թերահավատությունն արդարացիորեն մեծ է, քանի որ մեխանիզմն այժմ միայն հայտարարության մակարդակում է:
«Եվրամիությունն ուժեղ է հռետորիկայի և թույլ՝ կատարման մեջ». Ջոն Բոլթոն
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանության հարցերով խորհրդականն այսպիսի գնահատականով է հանդես եկել եվրոպական նախաձեռնությանը: Բոլթոնը մասնավորապես նշել է, որ Եվրամիությունը խոսում է գոյություն չունեցող մեխանիզմի մասին և որ ընկերություններն ակտիվ հեռանում են իրանական շուկայից:
Կրկնվելով նշենք, որ մեխանիզմի կենսունակությունն իսկապես կայուն հիմքերի վրա չէ, քանի որ այն փաստացի դեռևս հայտարարության մակարդակում է, սակայն ամերիկյան նմանօրինակ արձագանքը ևս կանխատրամադրվածություն ստեղծելու միտում ունեցող մանիպուլյացիա է, քանի որ իրանական շուկան լքելու ցանկություն ունեցող կազմակերպությունների մասին ամերիկյան պատկերացումներն ուռճացված են:
Շրջանցելով կոնկրետ ԵՄ նախաձեռնությունը՝ պետք է ընդգծել, որ այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսությունում հասունացել է այլընտրանքային մեխանիզմների ձևավորումը: Դա պայմանավորած է տարբեր կենտրոններում դոլարիզացիայի բարձր մակարդակից հրաժարվելու հավակնություններով, գլոբալիզացիայի առաջացրած արդեն ակնհայտ բացասական հետևանքներով, ինչպես նաև գերտերությունների միջև օրեցօրե աճող ակնհայտ հակատրամադրվածությամբ:
Պետք է նշել, որ անգամ եթե որևէ կոնկրետ երկրի/ երկրների նախաձեռնություն էլ չլինի, ապա համաշխարհային տնտեսությունն ինքնին կենթարկվի այդպիսի այլընտրանքների ստեղծման ուղիների ինքնակարգավորմանը:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ