Հայաստանի Եվրոպական կուսակցությունը լինելու է ընդդիմություն
«Իմ տպավորությամբ՝ առնվազն 50.000-100.000 հայ առանց որևէ տատանումների համոզված է, որ ՀՀ-ն պետք է լինի եվրոպական պետություն և եվրոպական ընտանիքում», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նորաստեղծ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նա նշեց՝ իրենց կուսակցությունն ընդգծված եվրոպական է և մանրամասնեց. «Մենք համարում ենք՝ ՀՀ-ն արդեն 98 տարի զավթված, օկուպացված է, և մեր բոլոր քաղաքական, տնտեսական, մշակութային, քաղաքակրթական խնդիրների առանցքը հենց դա է: Օկուպացման պայմաններում մենք լուրջ չենք ընդունում որևէ բարեփոխում՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատական, իրավական, տնտեսական բարեփոխման փորձերը, քանի որ դրանք չեն պատասխանում միակ կարևորագույն հարցին», - գրում է "Առավոտը":
Ըստ Տիգրան Խզմալյանի՝ մեր երկիրը ոչ թե պետք է հերթական անգամ ցնորքներով առաջնորդվի, որ մենք կարող ենք ապրել, զարգանալ վակուումի մեջ, այլ մենք վստահ ենք, որ ՀՀ-ն եվրոպական պետություն է, որ մշակութային, քաղաքակրթական առումով մենք ոչ միայն եվրոպական ենք, այլև առանցքային մշակույթ ենք Եվրոպայի համար»: Տիգրան Խզմալյանն ասաց՝ իրենք ապագայի կուսակցություն են, համարում են, որ իրենց սերունդը պարտավոր է կառուցել այն տապանը, որում փրկվելու է մեր երիտասարդությունը: Տիգրան Խզմալյանը մտահոգություն հայտնեց, թե հիմա էլ Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք չեն բխում եվրոպական սկզբունքներից և գաղափարներից. «Հայաստանում հենց հիմա նշանակվում են մարզպետներ, և դա մեզ բոլորիս հայտնի անհանգստությունն է: Մենք կարող ենք Եվրոպայի մաս լինելով՝ անել այն, ինչ համարում ենք ճիշտ, բայց մենք անցնում ենք սահմանները»:
«Իհարկե, լինելու ենք ընդդիմություն, քանի որ այն հարցերը, որ կարծում ենք այսօր քաղաքական օրակարգի առաջնահերթություններ պիտի լինեն, ցավոք, առաջնահերթություններ չեն: Բայց, անշուշտ, փորձելու ենք ինչ-որ ձևաչափով մասնակցել ընտրություններին: Աչքակապություն է հայտարարել, որ ԵԱՏՄ-ի նման կոռումպացված համակարգի մի առանձին հատվածում կարելի է պայքարել և հաղթել կոռուպցիան, կարելի է ավտորիտար համակարգի առանձին հատվածում ստեղծել ժողովրդավարության կղզյակ», - ասել է Խզմալյանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ