ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը միացել է ՄԻԵԴ-ում գործող Բարձր դատարանների ցանցին

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը միացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործող Բարձր դատարանների ցանցին (ECHR Superior Courts Network): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի անունից դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գուիդո Ռայմոնդիին` Բարձր դատարանների ցանցին միանալու համար: Ի պատասխան` պարոն Ռայմոնդին ողջունել է Ցանցի անդամ դառնալու՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ցանկությունը և հետաքրքրվածությունը:

Այսօր արդեն Ցանցը հասանելի է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին:

Ցանցին անդամակցումը հնարավորություն կտա`
- առավել արդյունավետ և արագ տեղեկատվություն ստանալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների վերաբերյալ,
- ներկայացնելու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի առկա պրակտիկան, որն առնչվում է Կոնվենցիայի կիրառմանը,
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների հիման վրա զարգացնելու և կատարելագործելու դատական պրակտիկան»,- նշել է Մկրտչյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: