ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն խաղաղության գոտիներ են ստեղծել սահմանին

Reuters

Հարավային և Հյուսիսային Կորեաները սահմանի երկարությամբ՝ ցամաքում, ծովում և օդում, սկսած նոյեմբերի 1-ից դադարեցրել են միմյանց նկատմամբ բոլոր թշնամական գործողությունները: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Պակ Հան Կին:

Այդ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ գեներալն այցելել է Դեղին ծովում երկու Կորեաների միջև սահմանից հարավ ընկած Յոնփյոնդո կղզի: Նրա խոսքով՝ դա դարձել է «առաջին քայլը Կորեական թերակղզում խաղաղության և բարգավաճման տանող նոր ճանապարհին»:

Հարավային Կորեայի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հաստատել է, որ «Հյուսիսային Կորեան իրականացրել է թշնամական գործողությունները դադարեցնելու միջոցառումները, որոնք նախատեսված էին ռազմական համաձայնագրով»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    22 C°
     
    28°  16° 
    02.05.2024
    22°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: