ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։

Գործակալության տվյալներով՝ հրթիռի արագությունը գերազանցել է 20 հազար կմ/ժ-ը։ Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ այն անցել է մոտ 4,5 հազար կմ՝ 970 կմ թռիչքի առավելագույն բարձրությամբ, փոխանցում է Lenta-ն։

Ավելի ուշ Ճապոնիայի կառավարությունը մի փոքր շտկել է Հարավային Կորեայի տվյալները՝ նշելով, որ, իրենց տեղեկություններով, հրթիռն անցել է 4,6 հազար կմ տարածություն, իսկ առավելագույն բարձրությունը հասել է 1000 կմ-ի։

Հրթիռն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ Օվկիանոսում

Հյուսիսային Կորեան կանոնավոր հրթիռներ է արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ԿԺԴՀ-ն կտրուկ ավելացրել է հրթիռների փորձարկումների թիվը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: