ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տոնոյանը Կոսովոյում հանդիպել է հայ խաղաղապահների հետ

ՀՀ ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Պրիշտինայում հանդիպել է Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար, գեներալ Սալվատորե Գուոչիի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՊՆ-ից Հանդիպումն անցել է ջերմ և անմիջական քննարկումների մթնոլորտում։ Գեներալ Գուոչին շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ խաղաղապահների բարեխիղճ ծառայության համար։ Դավիթ Տոնոյանն իր հերթին ընգծել է հայ խաղաղապահների առաքելության իրականացման գործում հրամանատարության ցուցաբերած աջակցության կարևորությունը։

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ։ Զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Դավթյանը զեկուցել է զորախմբի գործառույթների, առաջադրվող խնդիրների, օրակարգի և ծառայության կրման հետ կապված այլ հարցերի մասին։ Դավիթ Տոնոյանը շրջել է ռազմաբազայում, ծանոթացել զորանոցային պայմաններին։

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Սլատինա ռազմական օդանավակայան, որտեղ հայ խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը։ Տեղում ծանոթանալով ծառայության պայմաններին և խաղաղապահների հետ քննարկելով առաքելության հետ կապված բոլոր հարցերը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել զորախմբի հրամանատարությանը։ Դավիթ Տոնոյանը նաև խրախուսել է առաքելության ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած խաղաղապահներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: