ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Տոնոյանն այցելել է Լիբանանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 2-ին այցելել է ՄԱԿ-ի UNIFIL առաքելության արևմտյան հատվածում իտալական հրամանատարության ներքո ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։

Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։

Բրիգադի հրամանատարության և խաղաղապահ առաքելությանը ներգրավված զինծառայողների մասնակցությամբ անցկացված քննարկման ընթացքում բրիգադի հրամանատարի տեղակալ, իռլանդական բանակի գնդապետ Անթոնի Մակքենան հայկական պատվիրակությանը մանրամասն ներկայացրել է բրիգադի կառուցվածքը, խնդիրները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։

Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: