ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,858.88 դրամ ԱՐԾԱԹ - 219.95 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,225.22 դրամ

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները՝ սպառնալիք տարածաշրջանային կայունության համար

Թրամփի վարչակազմը հոլիվուդյան ոճով հայտարարեց Իրանի դեմ մինչև 2015 թվականին կնքված միջուկային պայմանագիրը գործող բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին: Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների ցուցակում ներառվել է մոտ 700 ֆիզիկական և իրավաբանական անձ՝ այդ թվում երկրի հիմնական բանկերը ու նավթ արտահանող ընկերությունները: Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին միջուկային պայմանագրից դուրս գալուց հետ Վաշինգտոնն աստիճանաբար վերականգնում էր Իրանի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցները, սակայն պատժամիջոցների այս փաթեթն ամենախիստն է, քանի որ առնչվում է ոչ միայն Իրանին, այլ նաև վերջինիս հետ առևտրային հարաբերություններ ունեցող երկրներին և կազմակերպություններին: Նշենք, որ դրանց արդյունքում իրանական նավթի արտահանումն արդեն նվազել է օրական ավելի քան 1 մլն բարելով, երկիրը լքել է ավելի քան 100 միջազգային խոշոր կազմակերպություն:

ԱՄՆ-ը հույս ունի, այդ պատժամիջոցների շնորհիվ տնտեսապես կազմաքանդելով Իրանը, բացառել վերջինիս ռազմաքաղաքական ակտիվությունը Մերձավոր Արևելքում, ստիպել Թեհրանին հրաժավել բալիստիկ հրթիռների փորձարկումներից:

Թեև Վաշինգտոնում պնդում են, որ պատժամիջոցներն ուղղված չեն իրանցի ժողովրդի դեմ, սակայն ամերիկյան վարչակազմի վերջնական նպատակն է այն աստիճան վատացնել Իրանի ժողովրդի սոցիալ-տնտեսական դրությունը, որ իրանական հասարակությունը սկսի ճնշումներ գործադրել սեփական իշխանությունների վրա՝ ընդառաջելու ԱՄՆ պահանջներին: Հետաքրքիր է, որ պատժամիջոցների վերականգնման մասին լուրը իրանցիները դիմավորեցին ոչ թե սեփական իշխանությունների, այլ ԱՄՆ  դեմ բազմահազարանոց բողոքի ակցիաներով: Սակայն այստեղ պետք է նկատի ունենալ, որ իրանական իշխանություններն ու հասարակությունը բավականին երկար ժամանակ ապրել են խիստ պատժամիջոցների պայմաններում, և ԱՄՆ-ի կողմից նախկինում գործող պատժամիջոցների վերականգնումն ակնկալվում էր, որ կարաժանա հենց այսպիսի արձագանք իրանցիների մոտ: Սակայն երկարաժամկետ հեռանկարում չի բացառվում, որ ամերիկյան ակնկալիքներն իրականանան՝ հատկապես, որ վերջին ամիսներին Իրանում պարբերաբար բողոքի ակցիաներ էին տեղի ունենում սոցիալ-տնտեսական իրավիճակի կապակցոթյամբ:

Իրանն սպասվող տնտեսական դժվարությունների հաղթահարման գործում ապավինում է միջուկային համաձայնագրի մյուս կողմերի (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա), և հատկապես Եվրոպական միության աջակցությանը: Նշենք, որ վերջիններս հակված են պահպանելու Իրանի հետ միջուկային պայմանագիրը և շարունակել բավականին փոխշահավետ տնտեսական հարաբերությունները (ԵՄ փորձում է ամերիկյան պատժամիջոցներն շրջանցող մեխանիզմներ գործարկել, իսկ իրանական նավթի ամենամեծ գնորդ Չինաստանում արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարվել իրանական նավթի ներկումից):  Եթե վերջիններիս չհաջողվի իրական աջակցություն ցույց տալ Իրանին ԱՄՆ պատժամիջոցների դեմ պայքարում, ամենայն հավանականությամբ, Իրանը, ինչպես բազմիցս հայտարարել է նախկինում, դուրս կգա միջուկային պայմանագրից և կվերսկսի իր միջուկային ծրագիրը, ինչն էլ իր հերթին կմեծացնի ռազմական առճակատման հավանականությունը:

Սա լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար, և այն բնականաբար վերաբերում է նաև Հայաստանին: Ինչպես ցույց տվեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցը, ԱՄՆ-ը հետաքրքված է Իրանի դեմ իր աշխարհաքաղաքական խաղում ներառել նաև Հայաստանին: Նման պայմաններում ՀՀ իշխանությունները պետք է բավականին զգույշ և հավասարակշռված քաղաքականություն վարեն: Հասկանալի է, որ Իրանի հետ հարաբերությունների վատացումը, հայ-իրանական սահմանի փակումը, ինչը Ազգային ժողովում նոյեմբերի 1-ին ունեցած իր ելույթի ժամանակ չբացառեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Միևնույն ժամանակ ՀՀ պետք է բանակցություններ վարի Վաշինգտոնի հետ, որպեսզի Իրանի դեմ սահմանված երկրորդային պատժամիջոցները չտարածվեն նաև մեր երկրի վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 84%
Քամի՝ 16.09 կմ/ժ
7 C°
 
  10° 
18.11.2018
  10° 
19.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: