ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ է մեզ համար հետաքրքիր Նոր Կալեդոնիայի հանրաքվեն

Ֆրանսիայի կազմի մեջ մտնող Նոլ Կալեդոնիա կղզեախմբի բնակչությունը հանրաքվե անցկացրեց՝ պատասխանելով Ֆրանսիայից անկախացման հարցին։ Բնակչության մեծամասնությունը դեմ արտահայտվեց անկախացմանը՝ նախընտրելով շարունակել մաս կազմել Ֆրանսիային և Եվրամիությանը։

Այս հանրաքվեն հետաքրքրություն առաջացրեց Հայաստանում և Արցախում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ողջունեց հանրաքվեի անցկացումը՝ անկախ դրա արդյունքներից։ Իսկ ինչո՞վ էր հեռավոր այս կղզիների հանրաքվեն մեզ համար կարևոր։

Առաջին, սա ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ էր։ Արձագանքելով տեղում ծագած շարժմանը և տեղական խորհրդարանականների որոշմանը՝ Նոր Կալեդոնիայի բնակչությանը հնարավորություն տրվեց ինքնուրույն որոշել իրենց հետագա ճակատագիրը։

Երկրորդ, սա ինքնորոշման հանրաքվեի արդյունքների ճանաչման կարևոր օրինակ էր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն էր հայտնել Ելիսեյան պալատից անձամբ հայտարարել հանրաքվեի արդյունքները՝ անկախ դրանց ելքից։ Ֆրանսիան ոչ թե փորձում էր վիճարկել հանրաքվեի անցկացման իրավունքը կամ դրա արդյունքները, այլ պատրաստ էր համակերպվել ժողովրդի կամքի հետ՝ հարգելով իր քաղաքացիների կարծիքը։

Երրորդ, չնայած նրան, որ ինքնորոշման իրավունքը հիմնարար իրավունքներից մեկն է և կարևոր տեղ է զբաղեցնում միջազգային իրավունքի ու եվրոպական արժեհամակարգի մեջ, Կատալոնիայի անկախացման փորձից և դրան Մադրիդի արձագանքից հետո խարխրվել էր Եվրոպայում ինքնորոշման իրավունքի ընկալման վերաբերյալ պատկերացումը։ Նոր Կալեդոնիայի օրինակը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, Եվրոպան, այս դեպքում՝ ի դեմս Ֆրանսիայի, հավատարիմ է իր արժեքներին, և ինքնորոշման իրավունքը շարունակում է գերակա լինել։

Դրա հետ մեկտեղ, պետք է հաշվի առնել, որ Նոր Կալեդոնիայի և Արցախի հիմնախնդրի միջև զուգահեռներ անցկացնելը նպատակահարմար և տեղին չէ՝ հաշվի առնելով այս հարցերի էության տարբերությունը։ Սա ավելի շատ քաղաքակիրթ աշխարհում ինքնորոշման իրավունքի և դրա իրացման հանդեպ վերաբերմունքի կարևոր օրինակ է։ Իսկ Արցախյան հակամարտության համատեքստում այն լրացուցիչ կարևորություն է ստանում՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական միջնորդներից մեկն է, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: