ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում դիտակվում է երեք թեկնածություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում դիտակվում է երեք հնարավոր թեկնածություն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 «Գագաթաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով: Կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շատ կարևոր հարցը: Հարցը քննարկվելու է փակ ռեժիմով»,-ասել է նա:

Ուշակովը նշել է, որ հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ ընտրվի, բայց դրանից զատ կան եւս երկու տարբերակներ: Ըստ այդմ, կամ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանին պետք է փոխարինի Բելառուսը:

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերի 8-ին ։ Գլխավոր քարտուղարի փոխարինման հարցը ծագել է Յուրի Խաչատուրովին Հայաստանի կողմից հետ կանչելուց հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: