ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախարարությունն ԱՄՆ-ից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ Հայաստանում երեխա որդեգրելու մասին դիմում

Tribuna

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ ՀՀ-ից երեխա որդեգրելու մասին համապատասխան դիմում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև որդեգրումներն իրականացվում են բացառապես «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակում: Նշված Կոնվենցիան սահմանել է միջպետական որդեգրման բոլոր ընթացակարգերը, այդ թվում նաև երեխա որդեգրելու համար դիմումներ ներկայացնելու կարգերը, երեխա և ընտանիք համադրման գործընթացը: «Կոնվենցիայի շրջանակում գործող կենտրոնական մարմին է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարությունը, որը մինչ այսօր ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Ք. Ուեսթի՝ Կոնվենցիայի շրջանակում համապատասխան ներկայացված դիմումը՝ ՀՀ-ում երեխա որդեգրելու համար: Ամերիկյան մեր կոլեգաներից նման դիմում ստանալու դեպքում դրան կտրվի Կոնվենցիայի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք»,- նշել է նա:

Նշենք, որ «Mirror» պարբերականը հայտնել էր, որ Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են Հայաստանում տղա երեխա որդեգրել: «Նրանք կապվել են Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին այցելել այնտեղ»,- «Heat World» ամսագրին ասել է անանուն աղբյուրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: