ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիգեն Քոչարյանը Վաշինգտոնում ներկայացրել է Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը 2018 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Վաշինգտոնում մասնակցել է «Իրավունքի, արդարադատության և զարգացման շաբաթ» միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Համաշխարհային բանկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական ոլորտներում իրականացված և նախատեսվող բարեփոխումների ծրագրերը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող զարգացումները, այդ թվում՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակների ազգայնացման ու իրականացման գործընթացներում ՀՀ գրանցած առաջընթացը:

Նախարարի տեղակալը միջոցառման շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Համաշխարհային բանկի և այլ միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, քննարկել այդ կառույցների կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցության հետագա հնարավոր ձևաչափերը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի դատական համակարգի դիտարկման և գնահատման ծրագիրը, որը կմեկնարկի 2019  թվականի առաջին կիսամյակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: