ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,922.35 դրամ ԱՐԾԱԹ - 228.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,986.46 դրամ

Թուրքիայում կինը կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա (տեսանյութ)

Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները», գրում է Ermenihaber-ը։ Այդպիսի մի դեպք էլ գրանցվել է Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի (պատմ. Արևելյան Թրակիա) Չորլու շրջանում։

Ինքնությունը չպարզված մի կին կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա, հարվածել արձանի ոտքին, ապա մոտակայքում գտնվողների արձագանքից հետո թաքցրել է կացինն իր հագուստի տակ ու դիմել փախուստի։

Ականատեսներից մեկը իր հեռախոսով նկարել է տեղի ունեցածը և այդ մասին հայտնել ոստիկանությանը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են, որ Աթաթուրքի արձանի ոտքը վնասվել է։ Կինն արձանի վրա նաև ինչ-որ գրություն էր թողել, որի բովանդակությունը, սակայն, չեն կարողացել վերծանել։

Կացնով «Աթաթուրքի ոտքին» հարվածող կինը գտնվում է հետախուզման մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 7 կմ/ժ
21 C°
 
12°  22° 
21.05.2019
14°  25° 
22.05.2019
Հարցում

Պատրաստվո՞ւմ եք մեկնել Արցախ` Coinfa-ին: