ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս տիեզերագնացը պատմել է` ինչու է նկարել Երևանը

миамир.рф

Ես տիեզերքից հաճույքով էի լուսանկարում Սևանը, Երևանն ու Արարատը։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին։

Նշենք, որ տիեզերագնացն առաջին անգամ Հայաստանում է եղել 2014 թվականին և դասախոսություններ կարդացել մեր երկրում։ Հայաստանում և հատկապես Երևանում այնպիսի մթնոլորտ է զգացել, որը, նրա խոսքով, աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի։
Ռյազանսկիի խոսքով` Հայաստանը լուսանկարելու գաղափարը ծնվել է թռիչքի ժամանակ։

«Ծանոթ վայրերն ավելի հեշտ է գտնել, քան այն տեղանքները, որոնք երբեք չես տեսել։ Կայանն այնքան արագ է թռչում, որ 10 վայրկյանում դժվար է կողմնորոշվել ու լավ կադր անել», - պատմում է Ռյազանսկին։

Նա նաև նշել է, որ հայերի պես գեղեցիկ ու խելացի մարդիկ տիեզերքի նվաճման հարցում մեծ ներուժ ունեն, բայց Հայաստանն այսօր այդ ոլորտը սեփական ուժերով զարգացնելու միջոցներ չունի։

Այդ հարցը կարող է լուծվել, եթե Հայաստանը մասնակցի միջազգային ծրագրերին։ Նա վստահ է, որ եթե Հայաստանը կարողանա տիեզերական սեփական ծրագիր մշակել, լավ մոտիվացիա կլինի երեխաների, դպրոցականների տիեզերական հորիզոնը զարգացնելու համար։

Դրա համար տիեզերական կորպորացիաներ են պետք, որոնց շրջանակում միջազգային խումբը կկարողանար համատեղ նախագծեր իրականացնել։ Իսկ նման կորպորացիաներ առայժմ չկան։





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: