ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Oմբուդսմենը զեկույց է պատրաստել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արտահերթ զեկույց է պատրաստել հայկական սահմանամերձ գյուղերի գնդակոծության մասին:  

Ինչպես հայտնում է News.am-ը` զեկույցը պատրաստվել է անգլերենով, այն կներկայացվի միջազգային կառույցներ։ Խոսքը սեպտեմբերին Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի գնդակակոծության մասին է։ Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների, կանանց, հաշմանդամների, տարեցների իրավունքներին։ Տեղեկությունների հավաքումն իրականացվել է բնակիչների, գյուղի ղեկավարության, ուսուցիչների շրջանում հարցումների և հարցազրույցների միջոցով՝ հաշվի առնելով, որ կրակոցների թիրախ են դարձել մասամբ դպրոցներն ու մանկապարտեզները։

Ինչպես նշել է օմբուդսմենը՝ կրակոցները նպատակ են հետապնդել վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը։ Կոթի գյուղը գնդակոծվել է սեպտեմբերի 2-ին, 4-ին, 5-ին, 15-ին, 16-ին  և 29-ին։ Մեկ գյուղացի է վիրավորել։ Գնդակոծվել են ճանապարհներ, մասնավոր տներ, մեքենաներ։ Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել Բաղանիս, Վազաշեն, Այգեհովիտ գյւողերում։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    19°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: