ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիացիները փողոցներ են փակում

Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում տուժածների թիվը հասել է 227-ի, հաղորդում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ օրենքը խախտելու համար ձերբակալվել է 117 մարդ, որոնցից 75-ը գտնվում են կալանքի տակ: Ֆրանսիայի տարբեր հատվածներում անցկացվող բողոքի ցույցերի թիվը գերազանցել է 2 հազարը: Ցույցերին մասնակցում է մոտ 244 հազար մարդ:

Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են շաբաթ առավոտյան և անցկացվում են երկրի տարբեր հատվածներում, ցուցարարները փորձում են փակել փողոցները և կասեցնել երթևեկությունը: Նախաձեռնողներն են երկրի բնակիչները, ինչպես նաև մի շարք արհմիություններն ու քաղաքական կուսակցությունները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրասիայի հարավարևելյան Իզեր դեպարտամենտում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեքենայի տակ մարդ է ընկել ու մահացել:

Ցույցերի պատճառ է դարձել դիզելային վառելիքի և բենզինի հարկերի բարձրացման վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի որոշումը, որի նպատակն է խթանել էկոլոգիապես մաքուր վառելիքով տրանսպորտի օգտագործումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: