ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները

Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Կենտրոնական բանկը նոր թղթադրամների մասին պատմող տեսանյութ է տարածել:

Նոր սերնդի թղթադրամները տպագրված են բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, ինչի արդյունքում թղթադրամները կարող են օգտագործվել միջինում 3-4 անգամ ավելի երկար: Նոր սերնդի թղթադրամները իրենց մեջ ներառում են այս պահին գործող լավագույն պաշտպանական հատկանիշները՝ թղթադրամի հումքի մեջ ներառված տեսանելի և անտեսանելի մանրաթելեր, պաշտպանական ներկից, պաշտպանական մանրագծեր, որոնք թղթադրամի սկանավորման կամ պատճենահանման դեպքում աղավաղում են պատկերը, ինչպես նաև լուսածորող ներկով տպագրված հատվածներ, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո:

Թղթադրամների վրա առկա են նաև մանրատառաշար և մանրապատկերներ, որոնք տեսանելի են միայն խոշորացույցով դիտելիս, ինչպես նաև թափանցիկ պատուհան: Նոր թղթադրամների վրա առկա են որոշ թվանշաններ, բառեր և պատկերներ, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հատկանիշ, որոնք արված են խորը տպագրությամբ ունեն բարձր մակերես և հստակ շոշափվում են:

1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 5000 դրամի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամի վրա՝ Կոմիտասը, 20 հազար դրամի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, 50 հազար դրամի վրա՝ Գրիգոր Լուսավորիչը: Շրջանառության մեջ կմտնի նաև նոր՝ 2000 դրամ անվանակն արժեքով թղթադրամը՝ Տիգրան Պետրոսյանի պատկերով:

Նոր թղթադրամների հետ շրջանառության մեջ կմնան 100 հազար դրամ անվանական արժեքով Աբգար արքայի պատկերով թղթադրամը և այժմ գործող նախորդ սերնդի թղթադրամները, որոնք շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: