ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը երբեք չի խոնարհվի ԱՄՆ–ի առաջ․ Ռոհանի

Իրանը երբեք չի խոնարհվի ԱՄՆ–ի առաջ։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է Tasnim–ը։

«Մենք ազատ և անկախ ենք մնում և գլուխ չենք խոնարհի ԱՄՆ–ի առաջ։ Սպիտակ տանը պետք է իմանան, որ մեր ժողովուրդը արժանապատիվ և հզոր ժողովուրդ է»,–հայտարարել է Իրանի նախագահը։

Նա շեշտել է, որ թշնամիները չեն կարող խանգարել իրանցի ժողովրդին հետևել իրենց նպատակին՝ նշելով, որ ԱՄՆ–ն անհաջողություն է կրել, փորձելով նոյեմբերի 4-ը վերածել իրանցիների համար դառը փորձի։

«Նրանք (ամերիկացիները) հավատում են, որ իրենց պարտության պատճառն Իրաքում, Սիրիայում և Լիբիայում Իրանի ժողովրդի տոկունությունն էր, սակայն նրանք սխալվում են։ Դա մահմեդական ժողովուրդների տոկունությունն է։ Բացի Իրանից, Սիրիայի, Եմենի, Աֆղանստանի, Լիբիայի և ամբողջ մահմեդական աշխարհի ժողովուրդները ևս հոգ են տանում իրենց անկախության, հավատի և տոկունության մասին»,– ասել է Իրանի նախագահը։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: