ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահի նստավայրը տեղափոխվում է Բաղրամյան 26

ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26: ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիալական երաշ­խիքների մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրեն­քում փոփոխություններ և լրացում կա­տարելու մասին» օրենքի նախագիծը:

«Նախատեսվել էին պաշտոնատար անձանց գործունության ապահովման դրույթներ: Վարչապետի նստավայր էր սահմանվել  Բաղրամյան 26-ը, իսկ նախագահինը` Մաշտոցի 47-ը: Զուգահեռաբար, կառավարության աշխատակազմին տրամադրված էր Հանրապետության հրապարակ 1 շինությունը, հետագայում այն հանձնվեց վարչապետի աշխատակազմին: Ստացվեց, որ վարչապետն ունեցավ երկու նստավայր: Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ կարծում է, որ վարչապետը  կառավարության գործունեության ղեկավարումն ու աշխատանքի համակարգումը կարող է իրականացնել մեկ նստավայրի միջոցով: Բացի այդ, մենք կարծում ենք, որ պատմական նշանակություն ունեցող  Բաղրամյան 26-ը պետք է վերադարձնել Հանրապետության նախագահին, որը նաև Հանրապետության գլուխն է»,-ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 54 պատգամավոր, ձեռնպահ`2, դեմ պատգամավոր չկար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: