ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենաշատ սպասելիքները հենց դատական համակարգից են. Վահագն Խաչատուրյանը՝ Կարեն Անդրեասյանին

Աչալրջորեն հետևում եմ դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Կարծում եմ՝ մեր պետության մեջ իրականացվող բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է լինելու նաև, թե ինչպիսին են այդ բարեփոխումները լինելու դատական համակարգում: Ամենաշատ սպասելիքները հենց այդ համակարգից են, և ես հույս ունեմ, որ Ձեր գլխավորությամբ Բարձրագույն դատական խորհուրդն իսկապես հաջողությունների կհասնի և մենք՝ որպես քաղաքացիներ վստահ կլինենք, որ իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում իսկապես արդարադատություն կիրականացնի»:

Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.

«Պարոն նախագահ, նախ շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, հանդիպման համար: Նաև ուզում էի ասել, որ լրանում է իմ պաշտոնավարման առաջին կիսամյակը, և մեր այսօրվա հանդիպման ժամանակ Ձեզ որոշ մանրամասներ կներկայացնեմ, թե ինչ հաջողվեց անել այս առաջին կիսամյակում»:

Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահն անդրադարձել է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին և վերջիններիս առնչությամբ Հանրապետության նախագահին է ներկայացրել մի շարք մանրամասներ, ինչպես նաև ԲԴԽ կողմից իրականացվող համալիր ծրագրերն ու արվող քայլերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.12.2024
       
    16.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: