ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիփան սարի ֆոնին ձևավորված ամպի պատկերը հիացրել է Բիթլիսի բնակիչներին (լուսանկարներ)

Նախօրեին Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռան՝ Սիփանի և դրա հարևանությամբ ձևավորված գեղեցիկ ամպի լուսանկարները հեղեղել են թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները: Բիթլիսի նահանգի Ադիլջեվազ շրջանի բնակիչները, նկատելով տեսարանը, այն լուսանկարել են, իսկ ավելի ուշ պատկերը տարածվել է լրատվամիջոցներում, հայտնում է Ermenihaber-ը: 

4058 մ. բարձրություն ունեցող Սիփան լեռը Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռն է: Գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին: Այն հին հայկական աղբյուրներում կրել է Նեխ Մասիք (Փավստոս Բյուզանդն անվանում է Մեծ Լեառն Մասիք), Մասիաց լեռ, Ծիպան և ուրիշ այլ անուններ:

Ժողովրդական հին հավատալիքներում Սիփանը հանդես է գալիս որպես Հայկի խորհրդանիշը, իսկ Նեմրութը՝ Բելի: Սրվանձտյանանցն այդ երկու լեռների մասին գրել է «..Որպես թե Նեմրութն լիներ Բելը և Սիփանը մեր Հայկը, որ զԲելն իր ոտքին տակ կապած է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    12 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: