ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական կայքի անդրադարձը հայկական թղթադրամի վրա Սարոյանի պատկերին

Central Bank of Armenia

Թուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելու փաստին, հայտնում է Ermenihaber-ը: 

«Բիթլիսից դուրս եկավ, Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ հոդվածագիրն անդրադառնում է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին և նշում, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն է պատկերվել: 

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Սարոյանի ընտանիքը Միացյալ Նահնագներ է գաղթել ներկայիս Թուրքիայի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից:

«Բիթլիսից ԱՄՆ-ը գաղթած և գրականության պատմության մեջ իր համար յուրահատուկ տեղ նվաճած Վիլիամ Սարոյանը... Պուլիցերյան ու Օսկար մրցանակների դափնեկիր Սարոյանը կպատկերվի Հայաստանի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա»,- գրել է հոդվածի հեղինակը:

Հրապարակման մեջ համառոտ անդրադարձ է կատարվել Սարոյանի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին ու ստացած մրցանակներին, ինչպես նաև ամերիկացի նշանավոր գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցած տարաձայնություններին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  12° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: