ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս կարող են հայերը քվեարկել «Մանկական Եվրատեսիլ 2018»-ի Հայաստանի պատվիրակ Լևոնի օգտին

Օրեր առաջ Հայաստանի պատվիրակությունը ժամանեց «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը հյուրընկալող Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Օդանավակայանում ջերմ ընդունելության արժանացած մեր պատվիրակությունը մասնակցեց «Մանկական Եվրատեսիլ»-ի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է News.am-ը: 

Հաջորդ օրը Մինսկ-Արենայում կայացավ L.E.V.O.N-ի առաջին փորձը, որը հասանելի է «Մանկական Եվրատեսիլ»-ի պաշտոնական Յութուբյան էջում:Այսօր երեկոյան Լևոնը կհանդիպի Բելառուսի հայ համայնքի հետ:

«Մանկական Եվրատեսիլ 2018»-ի մրցութային համերգին մնացել են հաշված օրեր, և արդեն վաղը կկայանա ժյուրիի շոուն և ելույթները կգնահատի միջազգային ժյուրիի կազմը:

Այս տարի հեռուստադիտողները կարող են ընտրել «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթողին առցանց քվեարկությամբ: Անկախ նրանից, թե որտեղ են գտնվում, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 23:00-ից սկսած, կարող են քվեարկել jesc.tv կայքի միջոցով:

Ելույթները դիտելուց հետո հնարավոր է քվեարկել նախընտրած երեք, չորս կամ հինգ մասնակիցների օգտին: Առցանց քվեարկությունը հնարավորություն է տալիս աջակցելու նաև ձեր երկրի մասնակցին: Այսպես հայաստանաբնակները ևս ունեն հնարավորություն քվեարկելու մեր երկիրն ներկայացնող Լևոնի օգտին:

Քվեարկությունն կավարտվի կիրակի՝ նոյեմբերի 25-ին, «Մանկական Եվրատեսիլ»-ից անմիջապես առաջ և կվերաբացվի, երբ բոլոր կատարումներն ավարտվեն: Այս անգամ քվեարկությունն իրականացնելու համար տրված կլինի ընդամենը 15 րոպե:

«Մանկական Եվրատեսիլ»-ը ուղիղ եթերով Առաջին ալիքի եթերում կլինի նոյեմբերի 25–ին` ժամը 19:00–ին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: