Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել Կարեն Ղազարյանին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի ծնողներին։
«Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ, ինչո՞ւ. դուք գիտեք, որ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել՝ ասելով, որ Արցախում կա երեք ադրբեջանցի, իսկ Ադրբեջանի կողմում կա երեք հայ, առաջարկել են բոլորին բոլորի հետ փոխանակենք», - մինչ այդ Նոյեմբերանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Այսօր»-ը:
Նրա խոսքով` թվում է, թե պարզ իրավիճակ է, սակայն, իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։
«Որովեհետև Արցախում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված են մեկը 20 տարվա ազատազրկման, մյուսը՝ ցմահ բանտարկության, քանի որ Արցախի Հանրապետության երկու քաղաքացի են սպանել», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հարց է ուղղել, թե այդ սպանված քաղաքացիների ընտանիքները կհամաձայնե՞ն, որ ոճրագործներին հանձնեն Ադրբեջանին։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե երկու գերիներին հանձնեն Ադրբեջանին, նրանք այդ ոճրագործներից նոր ռամիլսաֆարովներ են կերտելու։
«Մենք ուզո՞ւմ եք այդպիսի բան», - հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ շարունակում են Կարեն Ղազարյանի թեմայով խոսել Ադրբեջանի ղեկավարության հետ, սակայն վերջիններս հրաժարվում են Ղազարյանին վերադարձնել։
«Ասում են՝ բոլորը բոլորի հետ, և որ դուք ձեր ձեռքում պարզել եք պաստառներ՝ «Վերադարձրեք մեր Կարենին», Կարենը նաև մերն է, հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե Կարենը այս հարթակներում կանգնածներինը չէ», - ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրել է՝ դիվանագիտական բոլոր ջանքերը կգործադրեն, որ հարցը կարողանան լուծել։
«Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադարձնել, մենք այս հարցն ավելի ու ավելի կբարձրացնենք միջազգային բոլոր ատյաններում», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 0,51 կմ/ժ