ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր

Շիրակի և  Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ դրա փոխարեն մարզերի բնակիչները կաշխատեն դեկտեմբերի 15-ին` շաբաթ օրը: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» կառավարության որոշման  նպատակն է հնարավորություն ընձեռել քաղաքացիներին երկրաշարժի զոհերի` դեկտեմբերի 7-ի հիշատակի օրն այցելելու երկրաշարժի զոհերի գերեզմանները»,- ասաց Տերտերյանը:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց, որ կառավարությունն առաջին անգամ է առանձին մարզերի հետ կապված նման որոշում կայացնում: «Որքանով տեղեկացրել են՝ դեկտեմբերի 7-ին այդ մարզերում մարդիկ աշխատանքի չեն գնում: Կարծում եմ՝ պետք է հարգել մարդկանց զգացմունքները և ընդունել որոշումը»,- ասաց Միրզոյանը:  

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: