ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլա Ազնավուրը հայերեն սովորելու և Հայաստան տեղափոխվելու մասին

ru.armeniasputnik.am

Համաշխարհային լեգենդ,  հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան, գտնվելով Մոսկվայում բացառիկ հարցազրույց է տվել  ՌՈւՍԱՐՄԻՆՖՕ գործակալությանը՝ պատմելով,  թե ինչպես է որոշել Հայաստան տեղափոխվել և ինչպես է իրեն զգում նախնիների երկրում։

Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան բազմիցս եղել է Հայաստանում, սակայն տեղափոխվելու մասին վերջնական որոշումն այս տարի է կայացրել։

«Ես սիրում եմ Երևանը, այն ինձ դուր է գալիս, այնտեղ հարմարավետ է»,- նշել է Ազնավուր-կրտսերը՝ կիսելով Հայաստանի մայրաքաղաքի մասին իր տպավորությունները։

Իր խոսքերով, գլխավոր դժվարությունը, որի հետ բախվել է  Հայաստանում,  լեզվի չիմացությունն է։

«Այժմ ես ակտիվորեն հայերեն եմ սովորում։ Սակայն հայոց լեզուն շատ բարդ է, բայց կամաց-կամաց (կամաց-կամացն Ազնավուրն ասել է հայերեն) ստացվում է խոսել։ Ապրելով Երևանում՝ ես կարող եմ արագացնել իմ ուսանումը»,- ասել է Ազնավուրի որդին։

Նիկոլյան, ով մայրական կողմից շվեդական արմատներ ունի, ասել է, որ Հայաստանում իրեն հաճախ հայի տեղ չեն դնում, և ստիպված է լինում ապացուցել, որ ինքը «իսկական հայ է»։

«Ես հայ եմ, և դա չի քննարկվում։ Հնարավոր է՝ ես արտաքինով նման չեմ հայի, սակայն ֆրանսերենում արտահայտություն կա՝ «Հագուստը, որ կրում ես, քեզ չի դարձնում նա , ով դու հանդիսանում ես»։ Դա, իրոք, այդպես է»,- ծիծաղելով նշել է Նիկոլյա Ազնավուրը։

Նա նաև խոստովանել է, որ շատ հաճախ Հայաստանի շուկաներում, ուր սիրում է գնալ հանգստյան օրերին, մարդիկ իր հետ ռուսերեն են խոսում, բայց, որպես պատասխան, ինքը թափահարում է գլխով՝ հայերեն պատասխանելով, որ չի խոսում ռուսերեն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: