ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում նախատեսվում է ֆրանսիական ինստիտուտ բացել

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը աշխատանքներ է տանում ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում Ֆրանսիական ինստիտուտի բացման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել ֆրանսիական ինստիտուտի բացման ուղղությամբ, որը լինելու է Շառլ Ազնավուրի կեցավայրում: Շարունակում ենք նաև «Ազնավուր» հիմնադրամի հետ բանակցությունները համագործակցության ավելի խորացված համաձայնագիր կնքելու համար: Այս կառույցը կլինի մշակութային պատուհան, որը ֆրանսիական ներկայության առումով պակասում է Հայաստանում»,- նշեց դեսպանը:

Նրա խոսքով՝ Ազնավուրի երևանյան կեցավայրում նման կառույց հյուրընկալելը այն կդարձնի մշակութային ամենագեղեցիկ վայրերից մեկը քաղաքում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: