Նիկոլա Ազնավուրը հայերեն սովորելու և Հայաստան տեղափոխվելու մասին
Համաշխարհային լեգենդ, հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան, գտնվելով Մոսկվայում բացառիկ հարցազրույց է տվել ՌՈւՍԱՐՄԻՆՖՕ գործակալությանը՝ պատմելով, թե ինչպես է որոշել Հայաստան տեղափոխվել և ինչպես է իրեն զգում նախնիների երկրում։
Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան բազմիցս եղել է Հայաստանում, սակայն տեղափոխվելու մասին վերջնական որոշումն այս տարի է կայացրել։
«Ես սիրում եմ Երևանը, այն ինձ դուր է գալիս, այնտեղ հարմարավետ է»,- նշել է Ազնավուր-կրտսերը՝ կիսելով Հայաստանի մայրաքաղաքի մասին իր տպավորությունները։
Իր խոսքերով, գլխավոր դժվարությունը, որի հետ բախվել է Հայաստանում, լեզվի չիմացությունն է։
«Այժմ ես ակտիվորեն հայերեն եմ սովորում։ Սակայն հայոց լեզուն շատ բարդ է, բայց կամաց-կամաց (կամաց-կամացն Ազնավուրն ասել է հայերեն) ստացվում է խոսել։ Ապրելով Երևանում՝ ես կարող եմ արագացնել իմ ուսանումը»,- ասել է Ազնավուրի որդին։
Նիկոլյան, ով մայրական կողմից շվեդական արմատներ ունի, ասել է, որ Հայաստանում իրեն հաճախ հայի տեղ չեն դնում, և ստիպված է լինում ապացուցել, որ ինքը «իսկական հայ է»։
«Ես հայ եմ, և դա չի քննարկվում։ Հնարավոր է՝ ես արտաքինով նման չեմ հայի, սակայն ֆրանսերենում արտահայտություն կա՝ «Հագուստը, որ կրում ես, քեզ չի դարձնում նա , ով դու հանդիսանում ես»։ Դա, իրոք, այդպես է»,- ծիծաղելով նշել է Նիկոլյա Ազնավուրը։
Նա նաև խոստովանել է, որ շատ հաճախ Հայաստանի շուկաներում, ուր սիրում է գնալ հանգստյան օրերին, մարդիկ իր հետ ռուսերեն են խոսում, բայց, որպես պատասխան, ինքը թափահարում է գլխով՝ հայերեն պատասխանելով, որ չի խոսում ռուսերեն։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ