ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի իշխանությունները լուրջ չեն համարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջները

Վրաստանի իշխանությունները լուրջ չեն վերաբերվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջին: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար անդամ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հայտնում է «Ազատություն»-ը:

Նախագահական ընտրությունների արդյունքները չեն չեղարկվի, իսկ գործող խորհրդարանը չի լուծարվի: Այս մասին հայտարարել են «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները՝ ի պատասխան Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ հնչած պահանջներին։

«Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականին, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ: Մենք երդմնակալությանն ենք պատրաստվում, ինչպես նաեւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այսպիսին է մեր օրակարգը»,- լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։

Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման մասշտաբային ակցիայի ժամանակ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ արդեն մոտ ժամանակահատվածում դիմելու են Թբիլիսիի քաղաքային դատարան` նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: