ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ քննություն է սկսվել

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին: Նա նշեց, որ այս պահին դեպքի վայր է ուղևորվել քննչական օպերատիվ խումբը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մարալիկի տարածաշրջանի լեռներում։ Պատահարի հետևանքով զոհվել են  փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: