ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թալեաթ փաշայի, Նաիմ բեյի` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերը` նոր թվայնացված արխիվում

1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո Մեծ եղեռնը վերապրած հոգևորական Կրիկոր Գուրգենյանը շրջել է աշխարհով մեկ ու ապացույցներ հավաքել այդ վայրագությունները փաստագրելու համար։ Կլարկ համալսարանի Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրության Սթրասլեր կենտրոնի թուրք գիտնական և պատմաբան ամբոնի պրոֆեսոր Թաներ Աքչամը վերջերս համագործակցել է ասպիրանտների ու թուրք փորձագետների հետ` թվային պահոց ստեղծելու և Գրիկերի ահռելի փաստաթղթերի հավաքածուն բոլոր գիտնականների համար հասանելի դարձնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Կլարկի համալսարանի պաշտոնական կայքէջից

Կրիկոր Գուրգենյանի արխիվն ընդգրկում է հազարավոր բնօրինակ փաստաթղթեր և Կրիկորի լայնածավալ, չտպագրված նյութերը։ Այնտեղ ներառված են Հալեպում օսմանյան պաշտոնյա, հայերի տեղահանությանն ու կոտորածներին ակտիվորեն մասնակցություն ունեցած Նաիմ բեյի ձեռագիր հիշողությունները, որոնք երկար ժամանակ անհայտ կորած էին համարվում: Ներառված են նաև Երուսաղեմի պատրիարքարանի փաստաթղթերը, որոնք պարունակում են կարևոր տեղեկատվություն Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև 1919-1922 թթ. Ստամբուլում տեղի ունեցած ոճրագործների դատավարությունների մասին:

Ամենաուշագրավ փաստաթղթերից են գաղտնազերծված հեռագրերը, որոնք ուղարկվել են կայսրության շրջանների ղեկավարներին Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի, բանակի հրամանատարների և կառավարության պարամիլիտար ուժերի ղեկավարների կողմից:  Այդ հեռագրերից որոշների վրա առկա օսմանյան պետական կնիքը պարզորոշ ընդգծում է օսմանյան կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պլանավորումն ու իրագործումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: