ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ՀԱՊԿ քարտուղարի հարցով որևէ մեկին խնդրանքով չի դիմել, ռուսական կողմի հայտարարությունը տարօրինակ է. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվելու է կոնսենսուսով, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Այսօր»-ը: 

Դիտարկմանը, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է.

«Արման Եղոյանն էլ ասել է, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես պատմել եմ լրագրողներին Արենի գյուղում», -  ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ։

«Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում և մենք հետևողական շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»,- ասել է Փաշինյանը: 

Անդրադառնալով հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ռուսական կողմը նման հայտարարություն անում, վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է՝ «չեմ կարող ասել, տարօրինակ է»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    9 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    19°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: