Դեկտեմբերի 10․․․ Արցախ․․․
Ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ին նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Արցախում, այս տոնը ստացել է այլ իմաստ, այնտեղ դեկտեմբերի 10-ը նշվում է որպես պետական անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության oր:
ԼՂՀ պատմության մեջ դեկտեմբերի 10-ը երկու անգամ եղավ շրջադարձային: 1991 թվականին այս օրն Արցախի բնակչությունը արտահայտեց իր կամքը և նվիրվածությունը ստեղծելու անկախ պետություն՝ հաստատուն «Այո» ասելով ԼՂՀ անկախության հանրաքվեում:
2006 թ. նույն օրը կրկին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվել է ԼՂՀ Սահմանադրությունը, որը հաստատել է, որ ԼՂՀ-ն պատրաստվում է զարգանալ որպես ժողովրդավարական և օրինական երկիր:
Ինչպես նշում են Արցախում, այն փաստը, որ հանրաքվեն անցկացվել է հենց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, շատ խորհրդանշական է. Արցախյան շարժումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդն ու գոյությունն անբաժանելի մասն են մարդու իրավունքների, հիմնարար սկզբունքների ժողովուրդների հավասարության և նրանց ինքնորոշման իրավունքի: Ինչպես ասում են Արցախի իշխանությունները՝ «ուժեղ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետությունն այն բացառիկ արժեքն է, որը չունի մեզ համար այլընտրանք»:
ԼՂՀ Սահմանադրությունը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները ինչպես անօտարելի և բարձրագույն արժեքներ, այնպես էլ ազատության, արդարության և խաղաղության հիմք: Ըստ Սահմանադրության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անունները նույնական են:
«Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որտեղ փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ:
Իսկ այսօր Արցախում քննարկվում են սահմանադրական բարեփոխումները, որոնք շուտով կդրվեն հանրաքվեի։
Մի փոքր պատմությունից
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարևան Շահումյանի շրջանի սահմաններում: Այս օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի ժողովրդական պատգամավորների համատեղ նիստը խորհուրդների բոլոր մակարդակներում ընդունել է ԼՂՀ ճանաչման հռչակագիր՝ համաձայն ինչպես ԽՍՀՄ օրենսդրության նորմերի, այնպես էլ ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի:
Ավելի ուշ, օգտագործելով ինքնորոշման հանրաքվեի և իրավական ազգային կարգավիճակի լուծման իրավունքը, որն ամրագրված էր խորհրդային օրենսդրությամբ, ԼՂՀ խորհրդի ժողովրդական պատգամավորները որոշեցին հանրապետության անկախության շուրջ հանրաքվե անցկացնել: Դեկտեմբերի 10-ին, 1991 թվականին, հայկական բնակավայրերի անդադար ռմբակոծման ներքո, տեղի ունեցավ հանրաքվեն, որին ներկա է եղել գրանցված ընտրողների թվի 82,2% - ը: Այս հանրաքվեին մասնակցել են նաև Գետաշեն ենթաշրջանի բնակիչները՝ իրավաբանորեն ապահովելով այդ շրջանի մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Քվեարկությանը չի մասնակցել ադրբեջանական բնակավայրերի բնակիչների Ճնշող մեծամասնությունը, թեև նրանք ևս կամարտահայտության իրավունք ունեին: Քվեաթերթիկը տպագրվել էր երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն: Հանրաքվեի արդյունքներն ու դրա ժողովրդավարական բնույթը և թափանցիկությունը հաստատվել են անկախ միջազգային դիտորդների կողմից:
Հանրաքվեի հարցը ձևակերպված է եղել հետևյալ կերպ. «Դուք համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվի անկախ պետություն, և ինքնուրույն որոշի համագործակցության ձևաչափերը այլ պետությունների և կազմակերպությունների հետ»։ 99,89% «կողմ» է քվեարկել Ադրբեջանից անկախություն ստանալուն:
Միջազգային դիտորդներն իրենց վերջնական գնահատման մեջ նշել են, որ «հանրաքվեն անց է կացվել զինված ագրեսիայի պայմաններում, որն արտահայտվել է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրետանային ռմբակոծության պայմաններում: Քվեարկության օրը հրետանային ռմբակոծությունից զոհվել՝ 10, վիրավորվել՝ 11 հայ: Կանայք և երեխաները գիշերներն անցկացնում են նկուղներում, մանկապարտեզներն ու դպրոցները փակ են: Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հրետանային արկ է նետվել Ստեփանակերտի դպրոցներից մեկի վրա: Չկա խմելու ջուր, հաց, դեղորայք»:
1991 թ.-ի դեկտեմբեր 28-ին ձևավորված Գերագույն Խորհուրդն ընդունել է ԼՂՀ անկախության հռչակագիրը՝ այդպիսով ապահովելով օրենսդրությամբ սահմանված հանրաքվեի անցկացումը՝ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման ՝ իրենց քաղաքական կարգավիճակի որոշման վերաբերյալ:
Դեկտեմբերի հանրաքվեից ուղիղ 15 տարի անց Արցախը ցույց է տվել, որ պատրաստ է շարունակել իր պետականության հետագա կառուցումը: 2006 թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: «Այո» է ասել 77,279 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 98,58%-ը, իսկ 554 հոգի կամ 0.7% -ը դեմ են քվեարկել:
Սահմանադրության օրը տոն է համարվում և ոչ աշխատանքային է:
Միջազգայնորեն ճանաչված գրեթե բոլոր երկրները, ՄԱԿ-ի անդամ-պետությունները և այլ միջազգային մարմիններ այս կամ այն կերպ անցել են այս նույն ճանապարհը, որ ԼՂՀ-ն է անցնում իր գոյության ավելի քան 28 տարիների ընթացքում: Հնարավոր է, որ շատ երկրների համար այն մի քիչ ավել կամ մի քիչ պակաս ջանք է արժեցել, բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր երկրները, մեծ հաշվով, նույն ճանապարհն են անցել: Եվ եթե այս երկու հանրաքվեները՝ 15 տարվա ընդմիջումով, ցույց են տալիս, որ մարդիկ նույն ցանկությունը, վճռականությունն ու նվիրվածությունն ունեն կառուցելու անկախ պետություն, ապրելու այնտեղ և զարգացնելու այն, ապա այս ուղուց արդեն շրջադարձ չկա ...
Շնորհավո՛ր կրկնատոնդ, Արցախ ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ