ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում. կրկին Ռուսաստա՞նն է մեղավոր

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարությունն (SGDSN) ուսումնասիրում է երկրում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերին Ռուսաստանի ներգրավվածության վարկածը: Այս մասին տեղեկացնում  է ՌԻԱ Նոսոստի-ն:

Ավելի վաղ բրիտանական Times պարբերականը հաղորդել էր, որ Twitter սոցիալական ցանցում ստեղծվել են հարյուրավոր օգտատահաշիվներ, որոնք, իբրև թե, կապված են Ռուսաստանի հետ և ըստ պարբերականի, օրական ավելի քան 1500 հաղորդագրություն են տարածում` Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների մասշտաբներն ավելի մեծացնելու նպատակով: Նշվում էր նաև, որ այդ օգտատերերը «տարածել են ապատեղեկատվություն` օգտագործելով բոլորովին այլ ակցիաների վիրավոր մասնակիցների լուսանկարներ ֆրանսիական ոստիկանության դաժանությունն ավելի «վառ գույներով» ներկայացնելու համար:

«Ես լսել եմ այդ լուրերը: Այժմ Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարությունը հետաքննություն է վարում: Տեսնենք, թե ինչպիսին կլինեն արդյունքները: Չեմ դատի որևէ բանի մասին քանի դեռ չկան հաստատված փաստեր», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լե Դրիանը` մեկնաբանելով Times-ի հրապարակած նյութը:

Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության մասին լուրերն այսօր մեկնաբանել է նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնության հնարավոր ներգրավման մասին ցանկացած հայտարարություն ոչ այլ ինչ է, քան զրպարտություն», - ասել է Պեսկովը լրագրողներին:

Արդեն հայտնի է նաև, որ այսօր երեկոյան Ելիսեյան պալատում հատուկ ուղերձով հանդես կգա նախագահ Մակրոնը` անդրադառնալով վերջին շաբաթներին երկրի տարածքում ծավալված բողոքի ակցիաներին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունն անցյալ շաբաթ արդեն իսկ զիջման գնաց «դեղին բաճկոններին» և կես տարով հետաձգեց վառելիքի գների վրա ազդող հարկերի աճը, որը դարձել է արդեն 4 շաբաթ չդադարող մեծամասշտաբ բողոքի ցույցերի և զանգվածային անկարգությունների պատճառ: Չնայած սրան՝ դեկտեմբերի 8-ին շարունակվեցին բողոքի ցույցերը, որոնց, ըստ տարբեր տվյալների, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում մասնակցել է շուրջ 125 հազար ցուցարար, և որոնց արդյունքում եղան 135 վիրավորներ, իսկ մասնակիցներից ձերբակալվածների թիվը Փարիզում հասավ մայրաքաղաքի համար ռեկորդային 1550-ի:

«Երբևէ Փարիզում իրավապահների կողմից այդքան մարդ չէր ձերբակալվել»,-ՏԱՍՍ գործակալության փոխանցամբ` ասել էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ակցիայի ընթացքում ծառայություն իրականացրած ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի` արդեն իսկ աննախադեպ որակումը ստացած ակցիաների պատճառները փորձագետները կապում են տարբեր հարցերի հետ` սկսած Մակրոնի քաղաքականության հետ հանրության անհամաձայնությունից մինչև անգամ Մակրոնի` համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարից բխող հետևանքներ:

Չբացառելով Ֆրանսիայում վերջին շաբաթներում անցկացվող «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի իրական պատճառների որևէ տարբերակ` պետք է նշել, որ Արևմուտքում ձևավորվում է սեփական երկրի ներսում, երկրի շուրջ տեղի ունեցող ցանկացած ոչ ցանկալի իրադարձության պատճառները մեկ ընդհանուր «թշնամու»` Ռուսաստանի հետ կապելու մի արատավոր ավանդույթ. Ռուսաստանին կարելի է մեղադրել ցանկացած հարցում և այդպիսով հանրությանը շեղել սեփական սխալներից ու երկրի ներսում առաջացած խնդիրների իրական, խորքային պատճառներից: Իսկ պատճառների մասին, ինչպես բոլոր ժամանակներում ու պարագաներում, գնահատական կտա պատմությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.10.2024
       
    16.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: