ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ -0,2 EUR - 416 դրամ -0,07 RUB - 6 դրամ -0,39 GBP - 485 դրամ -0,11
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին. ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և կարծում է, որ դրանք անցկացվել են ազատ և մրցակցային պայմաններում: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի և մարդու իրավունքների անվտանգության և համագործակցության կազմակերպության գնահատականներն առ այն, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, և թեկնածուները հնարավորություն ունեին ազատորեն իրականացնել նախընտրական քարոզարշավը», -ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետական դեպարտամենտը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացության հետ, որ Հայաստանում ընտրական գործընթացը լայն հանրային աջակցություն է ստացել, պաշտպանվել են քաղաքացիների հիմնարար ազատությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 2,06 կմ/ժ
4 C°
 
   
06.12.2022
   
07.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։