ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 12-ից 17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այցի ընթացքում նախատեսվում է Աննա Հակոբյանի հանդիպումը հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև մի շարք  բարերարների հետ:

Աննա Հակոբյանը կայցելի նաև «Ֆրանկ Մյուլլեր» գործարան, Հայոց ցեղասպանության հիշատակին  նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր, Ժնևի հայկական կենտրոնում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այցի ընթացքում տիկին Հակոբյանը  կմասնակցի Ժնևի Թոփալյան վարժարանի սաների ավարտական երեկոյին, ինչպես նաև ներկա կգտնվի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: