ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը պատմել է Ալիևի հետ բանակցությունների մասին

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Այս մասին Բաքվում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Երեկ ես շարունակական և մանրամասն զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք զգացել ենք բանակցությունները վերսկսելու և կառուցողական  հանգուցալուծում գտնելու նրա անկեղծ տրամադրվածությունը: Ռուսաստանը որպես Հայաստանի և Ադրբեջանի մտերիմ գործընկեր  և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝  կանի ամեն ինչ փոխզիջման հասնելու  անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»,- նշել է Լավրովը:

Լավրովը հիշեցրել է, որ ավելի վաղ կայացել են շփումներ երկու երկրների ղեկավարների և արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, սակայն դրանք կայացել են մինչև Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները: «Հիմա, երբ այդ փուլն արդեն անցյալում է, սպասվում է կառավարության ձևավորումը, որից հետո, ես կարծում եմ, հայկական կողմը պատրաստ կլինի ադրբեջանցիների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերսկսել բանակցային գործընթացը»,- ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    9 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: